«Ազգային վերածնունդ» կուսակցություն. Քվեարկության արդյունքներն անկանխատեսելի են

20:26     3 մայիսի, 2015

ԼՂՀ-ում 20:00-ին ավարտվեց քվեարկությունը: Քվեարկության ողջ գործընթացն «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից գնահատվում է նորմալ: Ըստ կուսակցության կենտրոնական շտաբի պետ Տիգրան Գրիգորյանի՝ քաղաքացիների մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում համեմատաբար ավելի բարձր է:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, զրուցակիցի խոսքով որևէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել: «Քվեարկության ընթացքում եղել են միայն մանր խնդիրներ, սակայն լուրջ խախտումների վերբերյալ հաղորդագրություններ դեռևս չենք ստացել: Այժմ սպասում ենք քվեների հաշվարկին»,- նշեց Տիգրան Գրիգորյանը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի «Ազգային վերածնունդ» կուսակցություննընտրությունների արդյունքների հետ կապված, կենտրոնական շտաբի պետը նշեց, որ արդյունքներն անկանխատեսել են՝ հաշվի առնելով լուրջ մրցակցությունը: 


© armedia.am