ԼՂՀ Կոմունիստական կուսակցություն. Ընտրություններն անցել են առանց որևէ բարդության

20:39     3 մայիսի, 2015

 20:25 տվյալներով. Ընրություններն անցան նորմալ, իրենց բնականոն հունով: Նախնական տվյալներով մասնակցել են ԼՂՀ բնակչության շուրջ 70%-ը: Այս մասին  «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնեցին ԼՂՀ կոմունիստական կուսակցության շտաբից: Ըստ շտաբի հաղորդման՝ ընտրություններն անցել են առանց որևէ բարդությունների ու խոչընդոտների:

 Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված կուսակցության ակնկալիքներին, ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ դեռևս վաղ է որևէ բան ասել և պետք է սպասել արդյունքներին:


© armedia.am