ՀՅԴ. Ակնկալում ենք ավելի շատ ձայներ, քան 2010-ին էր

21:28     3 մայիսի, 2015

«Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ՀՅԴ ընտրական շտաբից հայտնեցին, որ ընտրական մթնոլորտն օրվա ընթացքում եղել է բավական հանգիստ, ժողովրդավարական:

Կուսակցության ներկայացուցիչները ընտրատեղամասերում իրականացրել են լուրջ հսկողություն՝ ընտրախախտումներ թույլ չտալու համար:

Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ ՀՅԴ-ն լուրջ ակնկալիքներ ունի ընտրությունների արդյունքների հետ կապված: «Դեռևս արդյունքները պարզ չեն, բայց ակնկալում ենք, որ Դաշնակցության ստացած ձայներն ավելի շատ կլինեն՝ 2010թ-ի հետ համեմատած»,- նշել է զրուցակիցը:

 


© armedia.am