«Ազատ հայրենիք» կուսակցություն. Մենք հերթական քայլն ամրագրեցինք ժողովրդավարության ճանապարհին

21:51     3 մայիսի, 2015

Այս տարի ընտրութուններին գրանցվել է աննախադեպ մասնակցություն: Այս մասին ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հայտնել են «Ազատ հայրենիք» կուսակցության շտաբից` հավելելով. «այս տարի, նախորդ տարիների համեմատ, ընտրություններն անցել են ավելի ակտիվ, օրենքի սահմաններում, և լուրջ խախտումներ չեն գրանցվել»:

 «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մի քանի ժամից արդեն կունենան վերջնական արդյունքները: «Այս պահի դրությամբ կարող եմ հայտարարել, որ մենք կարողացանք հերթական քայլն ամրագրել ժողովրդավարության ճանապարհին, և անկախ ընտրությունների արդյունքում այսօր հեթական հաղթանակն ենք տոնում», - նշել է կուսակցության ներկայացուցիչը: 


© armedia.am