ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6%

22:58     3 մայիսի, 2015

ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով ԼՂՀ ԿԸՀ  նախագահ Սրբուհի  Արզումանյանին։

Հիշեցնենք, որ լրացուցիչ   ընտրացուցակների հետ միասին   Արցախում  ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 հազար  34 մարդ:


© armedia.am