Հրապարակվել են ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

15:16     4 մայիսի, 2015

Ըստ ԼՂՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, ԼՂՀ 6-րդ գումարած Ազգային Ժողովում ներկայացված կլինեն 5 կուսակցություններ:

Այդ կուսակցություններն են` «Ազատ հայրենիք»-ը, ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն , «Ազգային վերածնունդ»-ը և «Շարժում-88»-ը:

Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող:

«Ազատ հայրենիք» կուսակցությանը քվեարկել է 32 հազար 632 ընտրող, կամ 47,5 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությանը` 13.105 կամ 19.1 տոկոսը, ՀՅԴ կուսակցությանը 12.965 կամ 18,81 տոկոսը,  «Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93 տոկոսը, «Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը:

 Մյուս կուսակցությունները սահմանված շեմը չեն հաղթահարել: ԼՂՀ Կոմունիստական կուսակցությանը քվեարկել է  1136 ընտրող կամ 1.65 տոկոսը, «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 կամ 0,86 տոկոսը:

 


© armedia.am