Այսօր Անկարայում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Նեջեթ Օզելիի և Վախթանգ Կապանաձեի հետ։ Որոշվել է ստեղծել համակարգող խումբ, որը կկարգավորի երեք երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը։
Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիկայանը՝ հղվելով APA գործակալությանը։
Կառույցի նպատակն է եռակողմ ձևաչափով ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ համատեղ զորավարժությունների, դասընթացների անցկացում, ռազմական կրթության և առողջապահության ոլորտում համագործակցության բարձրացում և փորձի փոխանակում։
Հանդիպման ավարտին ստորագրվել է արձանագրություն։