Մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը հայտարարել է, որ Արցախի ընտրությունները կատարյալ էին և համապատասխանում էին միջազգային բոլոր չափանիշներին:
Ընտրությունների անցկացման վերաբերյալ Ֆրանկ Էնգելը կարևորեց այն փաստը, որ Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան Ադրբեջանը. «2013թ աշնանը Ադրբեջանը ձևացրեց, թե նախագահական ընտրություններ է կազմակերպել։ Ադրբեջանի և Ղարաբաղի ընտրությունների տարբերությունն այն էր, որ ադրբեջանցիները նախապես գիտեին, թե ինչ արդյունք է լինելու՝ մինչ ընտրությունների ավարտը։ Եթե դա է այն երկիրը, որը հավատացած է, որ Արցախի ժողովուրդն ուզում է վերադառնալ իր կազմ, ապա պետք է նշեմ, որ նրանք սխալվում են»։
Ֆրանկ Էնգելը մատնանշել է, որ Արցախում արդեն ապրում են ժողովրդավարական չափանիշներով։