Քեմբրիջի նորածին արքայադստեր անունն արդեն հայտնի է դարձել

02:06     5 մայիսի, 2015

Փոքրիկ աղջնակին Շառլոտ Էլիզաբեթ Դիանա են անվանել: Շառլոտը արքայազն Չարլզի՝ նրա պապի անվան կանացի տարբերակն է, էլիզաբեթ միջնանունն ընտրվել է անգլիայի ներկայիս թագուհու պատվին, իսկ Դիանան երեխայի տատիկի՝ վաղամեռիկ արքայադուստր Դիանայի պատվին է դրված, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Իսկ բուքմեյքերները հավաստիացնում են, որ 1 մլն ֆունտ ստեռլինգ են վճարել  նորածնի ճիշտ անունը կռահողներին, որոնցից շատերն էին ընտրել հենց Շառլոտ տարբերակը: Մասնավորապես Ladbrokes ընկերության տվյալներով` դքսուհու ծննդաբերությունից հետո ամենից շատ խաղադրույքներն ընդունվում էին հենց Շառլոտ անվանման համար, որը գերազանցում էր Դիանա, Օլիվիա, Վիկտորիա, Էլիս և այլ անունների դիմաց ընդունվող խաղադրույքներին:



© armedia.am