ԼՂՀ կոմունիստական կուսակցություն. Մեր ակնկալիքները չարդարացան

23:16     4 մայիսի, 2015

Կոմունիստական կուսակցության ակնկալիքները ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններից չարդարացան: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեց ԼՂՀ կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող  Հրանտ Մելքումյանն՝ ավելացնելով.  «Մենք լրիվ ուրիշ բան էինք սպասում, սակայն այլ պատկեր ստացանք»: 

Ի պատասխան այն հարցին, թե ինչպիսի գնահատական է տալիս ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքին՝ Մելքումյանը պատասխանեց, որ ընտրություններն անցել են արդար, և ժողովուրդը քվեարկել է այնպես, ինչպես որ ցանկացել է՝ հավելելով. «Ընտրություններն անցել են արդար և թափանցիկ»: 

Կոմունիստական կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ հավաքելով ձայների միայն 1.65 տոկոսը։


© armedia.am