Թուրքիայում հայկական եկեղեցին հյուրանոցի կվերածեն

23:19     5 մայիսի, 2015

Թուրքիայի ներկայիս Էլյազըղում (պատմական Խարբերդ) գտնվող կիսավեր հայկական բողոքական եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, հյուրանոց դարձնելու թույլտվություն է տրվել: Այս մասին գրում է Երկիր.am-ը՝ վկայակոչելով Պոլսահայ վերլուծաբան-լրագրող Արիս Նալջընի ահազանգը:

Պետք է նշել, որ Էլազըղի հայկական բողոքական եկեղեցին գրանցված է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում: Սակայն լրագրողի փոխանցած տեղեկությունների հիման վրա, դա չի խանգարել եկեղեցին հյուրանոց դարձնելու թույլտվություն տրամադրել։

Եկեղեցու տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործող անձը դիմել է համապատասխան կառույցներին և հյուրանոց կառուցելու թույլտվություն ստացել։ Նա եկեղեցին հյուրանոցի վերածելու համար դիմում ներկայացնելու ժամանակ պնդել է, թե այդքան մեծ կառույցը, որը երկու հարկից է բաղկացած, չէր կարող եկեղեցի եղած լիներ։


© armedia.am