ԼՂՀ նախագահը պարգևատրել է վետերաններին

16:16     5 մայիսի, 2015

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին պարգևատրելու վերաբերյալ:  

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ համաձայն հրամանագրի, Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Հայրենական Մեծ Պատերազմի 92 վետերան պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: 


© armedia.am