ԼՂՀ ընտրություններն ամփոփել են «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետները

19:50     6 մայիսի, 2015

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետներ Լիանա Հովհաննիսյանը և Աննա Կարապետյանն այսօր մամլո ասուլիս են  տվել՝ ամփոփելով ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունները:

Փորձագետներն անդրադարձել են ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքին, դիտորդների և քաղաքական ուժերի տված գնահատականներին: Նրանք համեմատականներ են անցկացրել կուսակցությունների արտաքին քաղաքական ծրագրերի միջև: Բացի այդ, փորձագետներն անդրադարձել են ԼՂՀ ԱԺ ընտրություններին միջազգային հանրության տված արձագանքներին՝ համեմատելով ԼՂՀ նախորդ երկու համապետական ընտրություններին տված գնահատականների հետ:

«ԼՂՀ-ն թե՜ դիտորդների, թե՜ քաղաքական ուժերի գնահատականով անցկացրել է ազատ և թափանցիկ ընտրություններ՝ արձանագրելով քայլ առաջ ժողովրդավարացման ճանապարհին: Այս ընտրություններն առաջին հերթին կարևոր են Արցախի բնակչության համար, որպես սեփական կյանքի ինքնակազմակերպման կարևոր միջոց»,- ասել է փորձագետ Աննա Կարապետյանը:  

«ԵՄ-ն Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արված իր հայտարարությամբ դեմ դուրս եկավ իր իսկ կողմից քարոզվող արժեքներին»,- նկատեց փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:


© armedia.am