Բեռլինի վարչական դատարանը բեկանել է «Գիշերային գայլեր» մոտոցիկլավարների խմբի անդամներից երկուսին Գերմանիայի մուտքի արտոնագրից զրկելու որոշումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Գերմանայի վարչական դատարանի հաղորդագրությանը:
«Վարչական դատարանը հանձնարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը թույլ տալ այդ ծրագրի իրականացումը: Ոստիկանության կողմից արված արգելքի պատճառներն անհիմն են»,-ասված է դատարանի հայտարարության մեջ:
Զեկույցում նաև նշված է, որ, համաձայն Շենգենյան սահմանային օրենսգրքի, մուտքի արտոնագիրը չեղյալ կարող է հայտարարվել միայն այն դեպքում, եթե այն սպառնում է երկրի հասարակական կարգին, ներքին անվտանգությանը կամ ԵՄ անդամ երկրներից որևէ մեկի միջազգային հարաբերություններին: Նշված կետերից որևէ մեկը հիմք ընդունելու պատճառ գոյություն չունի, վճռել է դատարանը: