Նեթանյահուին հաջողվել է ձևավորել կոալիցիոն կառավարություն

10:32     7 մայիսի, 2015

Իսրայելի վարչապետ Բենիամին ՆեթանյահուիՆ հաջողվել է ձևավորել կոալիցիոն կառավարություն նախանշված ժամանականհատվածում, հայտնում է Euronews-ը։

Վերջնաժամկետը լրանալուց երկու ժամ առաջ Նեթանյահուին հաջողվել է համաձայնության գալ «Հրեական տուն» կուսակցության հետ։

Նման բարդ իրավիճակի մեջ Նեթանյահուին դրել էր օրերս Իսրայելի արտգործնախարար Լիբերմանի հրաժարականը և հայտարարությունն այն մասին, որ նրա կուսակցությունն անցնում է ընդդիմության կողմը։ 


© armedia.am