Ռուսաստանն ու Շոտլանդիան պետք է համագործակցեն. Գորդոն Ուիլսոն

11:37     7 մայիսի, 2015

«Շոտլանդական ազգային կուսակցության» նախկին ղեկավար Գորդոն Ուիլսոնը հայտարարել է,որ Շոտլանդիան ու Ռուսաստանը պետք է ավելի ամուր կապեր հաստատեն, մասնավորապես՝ Արկտիկական տարածաշրջանում առևտրային համագործակցության ոլորտում, հաղորդում է Sputnik News-ը:

«Շոտլանդիան միշտ ուժեղ մշակութային կապեր է ունեցել Ռուսաստանի հետ: Երկու երկրի համար էլ շահեկան կլինի խթանել հետագա ավելի ամուր համագործակցությունը»,- նշել է Գորդոն Ոիլսոնը:


© armedia.am