Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը այսօր կհանդիպի խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Ավանդույթի համաձայն՝ թագուհին կհանձնարարի Քեմերոնին ձևավորել նոր կառավարություն, տեղեկացնում է Sky News-ը։
Նախօրեին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Պահպանողական կուսակցությունը Համայնքների պալատում կունենա տեղից 311 մանդատ։ Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը նորընտիր խորհրդարանում կունենա 227 մանդատ։