Բրիտանական ընդդիմության առաջնորդը հրաժարական է տվել

17:01     8 մայիսի, 2015

Բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Միլիբենդը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի ուղիղ եթերում ելույթի ժամանակ։ Միլիբենդը իր այս որոշումը բացատրել է նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կուսակցության կրած պարտությամբ։

Լեյբորիստների արդեն նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը նաև նշել է, որ ինքը արդեն շնորհավորել է Դևիդ Քեմերոնին հաղթանակի կապակցությամբ։

Նա շնորհակալություն է հայտնել համախոհներին աջակցության համար և տեղեկացրել է, որ մինչ կուսակցության նոր նախագահի ընտրությունները կուսակցությունը կղեկավարի Հարիեթ Հարմանը։


© armedia.am