Ադրբեջանցիները պատերազմելու փոխարեն ֆուտբոլ էին խաղում. հետաքրքիր պատմություններ Արցախյան ազատամարտից

15:30     9 մայիսի, 2015

 

Զվարճալի միջադեպեր Արցախյան պատերազմի տարիներից. «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմում է Արցախյան ազգային, ազատագրական պայքարի առաջամարտիկ, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարտանովը:

 


Գետաբեկի շրջանում մեզ վրա թուրքերի կողմից առկա ճնշումը թուլացնելու նպատակով հետաքրքիր հնարքի դիմեցինք: Որոշեցինք և կազմակերպեցինք ֆուտբոլի առաջնություն մեր դեմ կռվող թուրքերի միջև:

Արդյունքում նրանք, ովքեր պետք է մեր դեմ կռվեին ֆուտբոլ էին խաղում: Ասեմ, որ լավ էլ խաղում էին, մենք հեռադիտակներով հետևում էինք: Դա նրանցից մոտ երկուսից երկուսուկես ամիս ժամանակ խլեց: Նրանք լարված ֆուտբոլ էին խաղում, մենք էլ խոշոր մրցանակներ էինք սահմանել:

Բնականաբար, նրանք տեղյակ չէին, որ այդ առաջնությունը հենց մենք` հայերս էինք կազմակերպել: Փոխարենը նրանք կարծում էին, որ դա ինչ-որ խոշոր կազմակերպություն է կազմակերպել: Բարեբախտաբար, որոշ ժամանակ թուրքերը տարվեցին ֆուտբոլով, և քիչ հարձակումներ եղան այդ շրջանի հայկական գյուղերի վրա: 


© armedia.am