Կահիրեի դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կոռուպցիոն մեղադրանքներով դատապարտել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է Reuters-ը: Նույն դատական գործով Մուբարաքի երկու որդիները ևս արժանացել են համանման դատավճռի: Նրանք մեղադրվում են նախագահական պալատների վերակառուցման համար պետական գանձարանից 13 հազար դոլար մսխելու մեջ:
Անցյալ տարի մայիսին ևս պետական միջոցները մսխելով անձնական շահերին ծառայեցնելու մեղադրանքով դատարանը Մուբարաքին դատապարտել էր 3 տարվա, նրա երկու որդիներին՝ 4-ական տարվա ազատազրկման:
2015 թվականի ապրիլի ԶԼՄ-ները հայտնեցին 88-ամյա Մուբարաքի մահվան մասին, սակայն Մուբարաքի փաստաբանը հերքեց այդ տեղեկությունը: