Մահացել է Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը

11:30     10 մայիսի, 2015

Մայիսի 9-ին մահացել է Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը։ Նրա մոտ ներքին օրգանների կանգ է եղել, և 12 ժամ կյանքի համար պայքարելուց հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը, հայտնում է BBC-ին։

Էվրենը Թուրքիայի նախագահն է եղել 7 տարի՝ 1982-1989 թվականներին։

2014թ. հունիսին դատարանը գեներալ Քենան Էվրենին և ՌԾՈՒ նախկին հրամանատար, 88-ամյա գեներալ Թահսին Շահինքային մեղավոր էր ճանաչել պետական իշխանության դեմ հանցագործությունների մեջ: Նրանք դատապարատվել էին ցմահ ազատազրկման։


© armedia.am