Ուկրաինան Ռուսաստանից 350 միլիարդ դոլար փոխհատուցում է պահանջում

17:40     11 մայիսի, 2015

Ուկրաինայի Տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Օլեքսանդր Բորովիկը կարծում է, որ Ռուսաստանը Դոնբասում տեղի ունեցած ավերածությունների համար պետք է փոխհատուցի Ուկրաինային 350 միլիարդ դոլարի չափով:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Որևէ փուլում Ռուսաստանը սկսելու է փոխհատուցել: Մենք պետք է հաշվենք, մենք պետք է պատրաստ լինենք և պետք է լոբբինգ անցկացնենք բոլոր այն տեղերում, որտեղ որ հնարավոր կլինի», - ասել է նա Ուկրաինայի «5 Канал» հեռուստաալիքի եթերում: 


© armedia.am