Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր», - ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ նշելով, որ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում։