Չեխիայի նախագահ. ԵՄ-ն պատրաստվում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

20:31     12 մայիսի, 2015

ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են չեղյալ հայտարարվել մինչև տարվա վերջ: Այս մասին հայտնում է РБК կայքը՝ վկայակոչելով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցը:

ԵՄ կողմից հակառուսական պատժամիջոցների դեմ հանդես է գալու ոչ միայն Չեխիան, այլ նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ինչպես նաև Ավստրիայի կանցլեր Ֆայմանը և Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն:

Այն հարցին, թե արդյոք նա անձամբ հանդես կգա  պատժամիջոցները վերացնելու մասին քննարկմանը, որը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում, նախագահը պատասխանել է. «Այս նիստին կմասնակցի վարչապետը, բայց իմ կարծիքն այն է՝ Չեխիան միշտ ցանկացել է, որ  իսկզբանե պատժամիջոցներy լինեն ավելի մեղմ, քան նրանք, որոնք արդեն առաջարկվել են»: 


© armedia.am