Եմենում հրադադար է հայտարարվել

08:41     13 մայիսի, 2015

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան 5-օրյա զինադադար է հայտարարել Եմենում: Զինադադարը հայտարարվել է, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան ջուր և սննդամթերք հասցնել մարդկանց, չնայած որ նրանք հայտարարել են, որ այդ ժամանակահատվածում չեն կարողանա օգնել բոլորին, հայտնում է BBC-ին։

Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանք կարձագանքեն զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը:

Նշենք, որ զինադադարից առաջ կոալիցիայի օդային և ապստամբների հրետանային հարվածները կտրուկ ակտիվացել էին:




© armedia.am