Մաքքեյնը հերքել է Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդին իր մասնակցությունը

09:37     14 մայիսի, 2015

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հերքել է իր մասնակցությունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից Բարեփոխումների խորհրդին, հայտնում է Buzzfeed.com-ը:

Նա հաստատել է, որ ստացել է նման առաջարկ և անգամ պատասխանել է, որ հակված է դրան, սակայն ամեն դեպքում ուղիղ համաձայնություն չի տվել։ «Ես պետք է գնահատեմ բոլոր մանրուքները, որպեսզի տեսնեմ, թե դա որքանով է համապատասխանում Սենատի կանոններին»,- ասել է սենատորը:

Բարեփոխումների խորհրդի ստեղծման մասին հրամանն Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է մայիսի 13-ին: Հրամանի համաձայն` նոր մարմինը պետք է գլխավորի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Խորհրդի անդամների թվում են Շվեդիայի, Սլովակիայի ու Լիտվայի նախկին վարչապետները, Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը, ինչպես նաև Ջոն Մաքքեյնը: Բարեփոխումների խորհուրդը խորհրդատվական մարմին է։


© armedia.am