Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սլովակիա

12:25     14 մայիսի, 2015

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սլովակիա: Բրատիսլավայում նա կմասնակցի մայիսի 15-ին կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:


© armedia.am