Իրանական ռազմանավերը կրակահերթի են ենթարկել Սինգապուրի դրոշով Alpine Eternity բեռնանավը, որը գտնվում էր Պարսից ծոցի միջազգային ջրերում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Արաբական միացյալ Էմիրությունների պատկան մարմիններին։
Վերջինիս համաձայն՝ նավը աղետի ազդանշան է ուղարկել ԱՄԷ ափային ծառայությանը, որն արձագանքել է դրան և օգնել է, որ նավը կարողանա մտնել Ջեբել-Ալի նավահանգիստ։
Գործակալության տվյալների համաձայն՝ կրակոցները նախազգուշական բնույթ են կրել։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը միջադեպը բացատրել է այն հանգամանքով, որ մարտի 22-ին Alpine Eternity բեռնանավը մեծ վնաս է հասցրել իրանական նավթային պլատֆորմին։ Այդ վնասը փոխհատուցելու համար էլ Իրանը փորձել է բռնագրավել բեռնանավը։