Եվրամիությունը 60 մլն եվրո կհատկացնի Վրաստանին

10:31     15 մայիսի, 2015

Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն և Եվրահանձնաժողովի` ընդլայնման և հարևանության քաղաքականության  տնօրինության ղեկավար Ջերարդ Շուման Հիլերը մայիսի 14-ին Թբիլիսիում ֆինանսական երկու համաձայնագիր են  ստորագրել, որոնցով ԵՄ պարտավորվում է օգնություն տրամադրել Վրաստանին: Այս մասին հայտնում է ТАСС–ը` վկայակոչելով Վրաստանի պետնախարարի վարչակազմին:

Գերատեսչության տվյալներով` ստորագրված փաստաթղթերից առաջինը նախատեսում է Վրաստանին ԵՄ-ի կողմից 10 մլն եվրոյի հատկացում` երկրում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության ծրագրին, ինչպես նաև իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացմանն աջակցելու համար: Երկրորդ ֆինանսական համաձայնագրով ԵՄ-ն Վրաստանին կհատկացնի 50 մլն եվրո` արդարադատության համակարգում բարեփոխումների համար:


© armedia.am