Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը պաշտոնապես մերժել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին կից Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի կազմում աշխատելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, այս մասին ասվում է Սենատի կայքում հրապարակված Մակքեյնի հայտարարության մեջ:
Մակքեյնը նշել է, որ իր համար պատիվ է հրավիրված լինել խորհուրդ, որն իր խոսքով՝ «ֆորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու ուղիների քննարկման և երկրի ժողովրդավարական ապագային աջակցության համար»:
Սակայն սենատորը նշել է, որ ԱՄՆ սահմանադրությունը սահմանափակումներ է դնում արտասահմանյան կառավարությունների հետ կոնգրեսականների փոխհարաբերությունների վրա, և նա ստիպված է մերժել հրավերը: