Այսօր՝ մայիսի 16-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Այս հանդիպումը հաջորդեց Վատիկանի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը՝ անցում կատարելով Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ հարաբերություններից Պազեստինի պետության հետ հարաբերությունների:
Ըստ աղբյուրի փոխանցման՝ Աբբասի այցը նախորդում է միանձնուհիների սրբադասման արարողությանը Վատիկանում, ովքեր ապրել են Օսմանյան Պաղեստինում 19-րդ դարում: Նրանք կդառնան առաջին պաղեստինցի արաբներն, ովքեր կդասվեն սրբերի շարքին: