Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) այսօր «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին է հանձնել «Հարսանիք լեռներում» խորագրով պլանի մարտավարական քարտեզը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Խոսելով պլանի մասին՝ Տեր-Թադևոսյանը նշել է, որ դրա վրա աշխատել է իր ընկերների հետ և հավելել է, որ այն հավերժ կմնա պատմության մեջ, քանի որ այն եկող սերունդներին կներկայացնի «Հարսանիք լեռներում» օպերացիայի պատմությունն ու մանրամասները:
Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ` Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապես ու բարոյապես փշրվեց, միաժամանակ, դրվեց հայկական կանոնավոր բանակի հիմքը: