«Քոչարի»-ն կարող է համալրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկը
Հայկական «Քոչարի» պարը հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում ներառելը ոչ միայն մշակութային ձեռքբերում էր, այլև հաղթանակ: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ ենք փորձելու ընդգրկել ազգային «Քոչարի»-ն, որի համար հայտը կազմվել և ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Սպասում ենք քննարկումների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:
Նա կարևորեց նման ձեռքբերումները՝ դրանք որակելով որպես ինքնության պահպանման պայքար: