Երուսաղեմը, միավորված լինելով 48 տարի առաջ, «այլևս երբեք չի լինի բաժանված քաղաք»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «Երուսաղեմի օրվա» կապակցությամբ, որը նշվում է 1967-ին տեղի ունեցած պատերազմի ժամանակ իսրայելցիների կողմից քաղաքը հսկողության տակ առնելու առթիվ, հաղորդում է TACC գործակալությունը։
«Երուսաղեմն այլևս երբեք չի լինի բաժանված, վիրավոր քաղաք։ Մենք ընդմիշտ միասնական կպահենք Երուսաղեմը։ Երուսաղեմը միշտ եղել է հրեաների, այլ ոչ թե մեկ այլ ժողովրդի մայրաքաղաքը»,- ասել է Նեթանյահուն Երուսաղելի վերամիավորմանը նվիրված տոնական արարողության ժամանակ։
Նեթանյահուն նշել է նաև, որ քաղաքը հետագայում էլ կզարգանա, կընդլայնվեն թաղամասերը։
Ըստ հրեական օրացույցի՝ Իսրայելն ամբողջական վերահսկողություն է հաստատել Երուսաղեմի վրա իյար ամսի 28-ին(հունիսի 7), որն այս տարի համապատասխանել է մայիսի 17-ին։