Սաուդյան Արաբիայում թափուր աշխատատեղեր են առկա 8 դահճի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով համապատասխան հայտարարությանը՝ տեղադրված պետական ծառայությունում աշխատել ցանկացողների համար նախատեսված կայքում:
Հատուկ հմտություններ չեն պահանջվում: Հայտարարությունում ասվում է, որ նրանց հիմնական խնդիրն է իրականացնել մահապատիժները և որոշ իրավախախտումների համար մարմնի մասեր կտրելը: Աշխատանքը վճարվում է պետական աշխատողների համար նախատեսված նվազագույն աշխատավարձով:
Ըստ Amnesty International-ի՝ 2014 թվականին Սաուդյան Արաբիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը տարվա ընթացքում մահապատժի ենթարկվածների թվով՝ զիջելով Չինաստանին և Իրանին։
Այս տարվա սկզբից սաուդական իշխանությունները մահվան են դատապարտել արդեն 85 մարդու։ Հիմանականում բարձրագույն այս պատիժը կիրառվում է մարդասպանների նկատմամբ։