Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին նա հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Արմենպրես-ը՝ հղում կատարելով Грузия Online կայքին:
Նրա խոսքերով՝ այդ սահմանափակող միջոցառումները «քաղաքական ուղերձ են Ռուսաստանի անթույլատրելի քաղաքականության վերաբերյալ, որը պետք է ոչ միայն պահպանել, այլ նաև ուժեղացնել:
«Երբ մենք խոսում ենք պատժամիջոցների մասին, պետք է հիշենք՝ ինչի համար են դրանք ներկայացվել: Միակ նպատակը կայանում է նրանում, որպեսզի վերջ դրվի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին: Պատժամիջոցների նպատակը Ղրիմի բռնազավթման անընդունելիության մեջ է », - հայտարարել է Մարգվելաշվիլին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հարևան երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրություն կատարելև չպետք է վախենան այլ պետությունների ռազմական գործողություններից: