Ադրբեջանը ԵՄ հետ փաստաթղթեր չի ստորագրելու. փոխարտգործնախարար

16:11     19 մայիսի, 2015

Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանի և Եվրամիության միջև որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ: Ինչպես փոխանցում է  ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Նա նշել է, որ գագաթաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվելու: «Այդ հռչակագրի հետ կապված քննարկումներ են անցկացվում: Ադրբեջանը որոշակի սպասումներ ունի Ռիգայի գագաթաժողովից: Մանրամասների մասին հնարավոր կլինի խոսել գագաթաժողովի ավարտից հետո», - ­ ասել է Մամեդգուլիևը:

Ռիգայում ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 21-­22-­ին:


© armedia.am