Հյուսիսային Կորեան արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը երկիր

09:22     20 մայիսի, 2015

Հյուսիսային Կորեան չեղյալ է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի ծրագրված այցը սահմանային Քեսոն արդյունաբերական գոտի, տեղեկացնում է lenta.ru-ն։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարը Սեուլում թվային տեխնոլոգիաների ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:

Ինչպես նշել է Բան Կի Մունը` այցի արգելքի մասին իրեն տեղեկացրել են Հյուսիսային Կորեայի դիվանագիտական աղբյուրները:

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր Քեսոն գոտի այցելելու մտադրության մասին, որի նպատակը պետք է լիներ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածությունը թուլացնելը: Այցը նախատեսված էր մայիսի 21-ին։


© armedia.am