Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները պետք է մնան Ուկրաինայի մի մասը: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլոր մակարդակներով՝ ինչպես Ռուսաստանի նախագահի, այնպես էլ այլ ձևաչափերով, նշում ենք, որ մենք կողմնակից ենք, որպեսզի նրանք մնան Ուկրաինայի կազմում: Նրանք այժմ ներկայացրել են սահմանադրության իրենց նախագիծը: Այնտեղ նրանք խոսում են այն կարգավիճակի մասին, որը նախատեսված է Մինսկի պայմանավորվածություններով. հանրապետությունները կլինեն Ուկրաինայի մի մասը և տեղի կունենա սահմանադրական բարեփոխում, որպեսզի այդ կարգավիճակն ամրապնդվի հիմնովին», - նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այդ հանձնառությունը հաստատել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։