Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի աջակցում կոալիցիոն կառավարության ձևավորման գաղափարին՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, գրում է РИА Новости-ն` վկայակոչելով թուրքական A Haber և ATV հեռուստաալիքներին։
«Մեր կուսակցությունից նման առաջարկներ չեն եղել։ Եթե մենք 12 տարի առաջ համաձայնեինք դրան, ապա չէինք մնա իշխանությունում։ Թուրքիայի պատմության մեջ կոալիցիոն կառավարությունները երբեք հաջողության չեն հասել»,- ասել է Դավութօղլուն։
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն։