Սերժ Սարգսյանը մասնակցում է Ռիգայի գագաթաժողովին

18:59     20 մայիսի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովներին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում են նաև Սերժ Սարգսյանի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:


© armedia.am