ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

13:13     21 մայիսի, 2015

ԱՄՆ պետդեպարտամենտի տեղակալի խոսնակ Մարի Հարֆը երեկ լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն չեն ծրագրում ստեղծել բալիստիկ հակահրթիռային պաշտպանության համակարգեր Ուկրաինայի տարածքում:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունը ոչ թե Ռուսաստանի դեմ է ուղղված̦ այլ Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքների, հաղորդում է Sputnik News-ը:

«Որևէ առաջարկ կամ ծրագիր չկա̦ որով նախատեսվում է տեղադրել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգեր Ուկրաինայում», - հայտնել է Մարի Հարֆը:

Հարկ է նշել, որ նախկինում Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե Ուկրաինան իր տարածքում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայի , ապա Ռուսաստանն էլ իր հերթին դրան կարձագանքի, որպեսզի ապահովվի իր սեփական անվտանգությունը:


© armedia.am