Ադրբեջանը հրաժարվում է ԵՄ-ի հետ ասոցացումից. Независимая газета

13:02     21 մայիսի, 2015

Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին Բաքուն չի ստորագրի ոչ մի փաստաթուղթ: Ադրբեջանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. հրաժարվելով ասոցացման պայմանագրից՝ Բաքուն պնդում է Եվրամիության հետ հարաբերությունների անհատական ձևաչափի վրա: Ինչպես գրում է Независимая газета-ն, այս մասին նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Մամեդգուլիևը, մասնավորապես, ասել է. «Մենք ձգտում ենք ԵՄ-ի հետ հաստատել նոր, ավելի լայն համագործակցություն: Նման՝ էներգետիկ ոլորտում ձեռք բերված համագործակցությանը: Սակայն այդ կապակցությամբ կոնկրետ առաջարկներ դեռ ներկայացված չեն»:

Մեկնաբանելով Ռիգայի գագաթաժողովից Բաքվի ակնկալիքները՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը հաստատել է, որ «Ադրբեջանի կողմից Ռիգայում որևէ պայմանագրի ստորագրում չի նախատեսվում»:


© armedia.am