Աշոտ Ղուլյանը կշարունակի գլխավորել ԼՂՀ ԱԺ-ն

14:09     21 մայիսի, 2015

ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը: 

28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Աշոտ Ղուլյանը ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ հերթական անգամ ընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:

Նշենք, որ Ղուլյանը   եղել   է  նաև   ԼՂՀ   4-րդ   և  5-րդ  Ազգային ժողովի  նախագահը։

 


© armedia.am