Եվրահանձնաժողովը Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային կհատկացնի 2 մլն եվրո

20:46     21 մայիսի, 2015

Եվրոպական հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Ռիգայում տեղի ունեցող  բիզնես-ֆորումի շրջանակներում «Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում (այս երկրներն ԵՄ-ի հետ կնքել են ազատ առևտրի համաձայնագիր) փոքր և միջին բիզնեսների ֆինանսական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Խոսքը վերաբերում է 2 միլիոն եվրո դրամաշնորհին, որը հատկացվելու է ԵՄ բյուջեից առաջիկա տասը տարիների ընթացքում:

Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նաև նշվում է, որ այս ներդրումը երեք երկրներում ոչ պակաս, քան երկու միլիարդ եվրոյի  օգուտ կբերի: 


© armedia.am