Ադրբեջանը բացատրություններ է պահանջում Չինաստանից Ղարաբաղի հարցով

16:43     21 մայիսի, 2015

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանձնարարել է Չինաստանում ադրբեջանական դեսպանությանը չինական կողմից բացատրություն պահանջել երկրի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Գաջիևին։

Այսօր ռուսական Life news հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև։

Տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի վարչապետը Թվիթերի իր էջում գրել է, որ «եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանն աջակցեն չինական բանաձևին, Ղարաբաղը կդառնա անկախ երկիր և կանդամացի ՄԱԿ-ին»։


© armedia.am