ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԵԱՀԿ Գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Թվիթերյան իր միկրոբլոգում։
«Այսօր Բելգրադում ԵԱՀԿ նախագահ, Սերբայի ԱԳ նախարար Դաչիչի հետ քննարկել ենք ղարաբաղյան կարգավորումը։ Մենք կարող ենք համատեղ աշխատել խաղաղ կարգավորումը միջնորդելու հարցում»,- գրել է Ուորլիքը։