Իռլանդիայում ուրբաթ օրը միասեռ ամուսնությունների օրինականացման հարցով սահմանադրական հանրաքվե կանցկացվի, հաղորդում է BBC-ին։
Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Իռլանդիան կդառնա առաջին երկիրը, որտեղ Սահմանադրությունում նմանատիպ փոփոխություն կարվի ոչ թե օրենսդիր կամ դատական մարմնի որոշման, այլ՝ հանրաքվեի միջոցով։
Նշենք, որ հանրաքվեի արդյունքերը կհրապարակվեն շաբաթ երեկոյան։
Ավելի վաղ Irish Times-ը և IPSOS կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ իռլանդացիների 58 տոկոսը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը։