Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մոտ ապագայում ստեղծել նոր չափավոր քաղաքական կուսակցություն, հայտնում է РИА Новости-ն։
«Դա կլինի շարժում, որը կմիավորի բոլոր չափավոր իտալացիներին։ Սակայն այն կգլխավորեմ ոչ թե ես, այլ իմ իրավահաջորդը»,- ասել է քաղաքական գործիչը Canale 21 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Բեռլուսկոնին նշել է, որ շարժման ղեկավարի պաշտոնին կարող է հավակնել 2 կամ 3 մարդ, սակայն քվեարկություն չի նախատեսվում։