Ռիգայում մեկնարկել են Արևելյան գործընկերության երկրների 4-րդ գագաթաժողովի երկրորդ օրվա աշխատանքները։
Մայիսի 21-ի երեկոյան ԱլԳ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ երկրների ու եվրոպական կառույցների ղեկավարները ժամանել են Ռիգա։ Գագաթաժողովին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այսօր պատվիրակությունների պաշտոնական ընդունելությունից և խմբային նկարից հետո նախատեսվում է անցկացնել պլենար նիստ, որից հետո Երևանի ժամով 14։45 տեղի կունենա ամփոփիչ մամուլի ասուլիսը և կհրապարակվի համատեղ ամփոփիչ հռչակագիրը։ Ելույթներով հանդես կգան Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Գագաթաժողովին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։
Երեկ հայտարարվեց, որ հայտարարության տեքստը հաջողվել է համաձայնեցնել։